ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՈՒՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
06/06/2016
Կիրակի՝ հունիսի 5-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն այցելեց Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ծխախոտի դաշտեր, որտեղ, առաջին անգամ Արցախում, ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով:
-Այս եղանակով այս տարի կոռոգվեն 40 հա ծխախոտի դաշտեր,-նշեց Արամ Մխոյանը՝ հավելելով, որ ամեն ինչ իրականացվում է տեխնոլոգիաներին համապատասխան:
Նա մեկ անգամ ևս հավաստեց, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան կիրառել նման տեխնոլոգիաներ, կստանան օժանդակություն:
