ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
10/04/2015
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և Շուշիի շրջվարչակազմի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին կատարվեց ծառատունկ, որը նվիրված էր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Այն իրականացվեց Շուշի – Բերձոր մայրուղու հինգերորդ կիլոմետրի վրա գտնվող՝ <<Սպիտակ տնակ>> կոչվող տեղամասին կից տափարակի վրա: Տնկվեց, ընդհանուր առմամբ, պտղատու 200 ծառ (160 խնձորենի և 40 տանձենի): Ծառատունկին իրենց մասնակցությունն էին բերել գյուղնախարարության և Շուշիի շրջվարչակազմի աշխատակիցները: