ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ
30/09/2017
Այսօր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հրավիրել էր խորհրդակցություն, որը նվիրված էր հոկտեմբերի 8-ի կայանալիք Բերքի տոնին:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետարանի, հանրապետության շրջանների վարչակազմերի, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության և այլ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարարն անդրադարձավ հանրապետական կարևորագույն միջոցառման կազմակերպական մասին: Նրա կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ՝ Բերքի տոնը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:
Սպասվում է, որ միջոցառմանը մասնակցելու համար մայրաքաղաք կժամանի գյուղմթերքներ արտադրողների և հյուրերի ավելի քան հազար մեքենա, նույնքան էլ սեղան կտեղադրվի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում ՝ բուն տոնավաճառի մասնակիցների համար: