Խորհրդակցություն մեքենատրակտորային կայանների պետերի մասնակցությամբ
05/03/2019
Այսօր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման, տեխնիկայի սպասարկման և բաշխվածության խնդիրներին: Մասնավորապես, քննարկվել են հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի պարկի վերազինման, նոր տեխնիկայով համալրելու, դրանք սպասարկելու ու վերանորոգելու, ինչպես նաև՝ մասնագետների վերապատրաստման հետ կապված մի շարք հարցեր:
Խորհրդակցությունում կարևորվեց հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման մասնագիտացված կենտրոն ունենալու անհրաժեշտությունը: Այս նպատակով առաջիկայում կձեռնարկվեն գործնական քայլեր:
Առանձին անդրադարձ կատարվեց նաև գյուղատնտեսության ոլորտում ծառայություններ մատուցող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելու խնդրին, ինչի բացակայությունն էական խնդիրներ է ստեղծում հավասար մրցակցություն ապահովելիս:
Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը, նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Անանիա Սողոմոնյանը, ինչպես նաև՝ մեքենատրակտորային կայանների պետեր և ոլորտի մի շարք պատասխանատուներ: