ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
10/06/2016
Հունիսի 10-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ԳՆ ենթակայության ներքո գործող ՓԲԸ-ների, ՊՈԱԿ-ների (այդ թվում և՝ շրջանային անասնաբուժական սպասարկման կայանների) տնօրենները:
Բացելով խորհրդակցությունը՝ նախարար Արամ Մխոյանը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով տնտեսության առջև ծառացել են նոր խնդիրներ, որոնց լուծումն օրախնդիր է: Անհրաժեշտ է առկա միջոցներն օգտագործել հնարավորինս խնայողաբար: Նախարարն անդրադարձավ համակարգում աշխատանքների ճիշտ ու հնարավորինս արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությանը:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև հարցեր՝ կապված կենդանիների հիվանդությունների տարածման՝ ժամանակին կանխարգելման միջոցառումների, հիվանդությունների դեմ պատվաստանյութերի ժամանակին ներարկման խնդիրների հետ: Հատուկ անդրադարձ եղավ վերջին օրերին տեղացած առատ կարկուտի հետևանքների ուսումնասիրմանը և հողօգտագործողներին օժանդակություն ու անհրաժեշտ խորհրդատվության տրամադրելու խնդրին:
-Մեր համակարգը երկրի համար կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունի, և մենք պարտավոր ենք անել հնարավորը՝ մեզ նետված մարտահրավերները պատվով հաղթահարելու համար,-նշեց Արամ Մխոյանը: