• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Խորհրդակցություն՝ բնական աղետների պատճառած վնասների և այլ օրախնդիր հարցերի քննարկաման վերաբերյալ
    18/06/2018

    Հունիսի 18-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են վերջին օրերին հանրապետությունում բնական աղետների (կարկուտ, սելավներ, ուժեղ քամի) պատճառած վնասները և դրանց բացասական հետևանքները մեղմացնելու վերաբերյալ հարցեր:
    Խորհրդակցության ընթացքում ԳՆ համապատասխան պաշտոնատար անձանց և ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք հունիսի 19-ից այցելություններ կիրականացնեն շրջաններ (Մարտունի, Քաշաթաղ)՝ աղետից տուժած գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի տարածություններն ու վնասվածության աստիճանը ճշտելու նպատակով: Իրականացվելիք աշխատանքներում կներգրավվեն նաև շրջվարչակազմերի գյուղբաժնի ներկայացուցիչներն ու համայնքները սպասարկող գյուղատնտեսները: Ուսումնասիրություններից հետո կքննարկվեն տուժած հողօգտագործողներին աջակցության տրամադրման մեխանիզմներն ու ձևաչափերը:
    Նախարարը անդրադարձել է նաև կառավարության կողմից վերջերս ընդունված՝ Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման և անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ երկու ռազմավարական նշանակության ծրագրերի դրույթները՝ հողօգտագործողներին ու ֆերմերներին առավել հասանելի եղանակներով հրամցնելու խնդրին, որը  նախատեսվում է լուծել տեղերում հանդիպումների, անմիջական շփումների ու սեմինար-խորհրդակցությունների կազմակերման միջոցով:

     


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!