ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա.ՄԽՈՅԱՆԸ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԵՏԵՎԵԼ Է ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻՆ
16/07/2015
Սույն թվականի հուլիսի 15-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը տեղակալ Կ. Աղաջանյանի ուղեկցությամբ եղել է «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՓԲԸ-ի մասնաշենքում, տեղեկացել ու մասնագետների հետ քննարկել է Ծառայության լաբորատորիայում իրականացվող աշխատանքների և դրանց արդյունատվետության բարձրացման հարցերը: Նախարարը ծանոթացել է Ծառայության լաբորատորիայի նյութատեխնիկական բազային ու նշել, որ առաջիկայում աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով այն կհամալրվի համապատասխան սարքավորումներով ու նյութերով:
Այնուհետև Ա.Մխոյանը այցելել է «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում գտնվող ցորենի դաշտեր, որտեղ կենտրոնի տնօրեն Կ.Մ.Ադամյանի հետ հետևել է բերքահավաքի ընթացքին: Վերջերս համայնքում տեղացած տեղատարափ անձրևի և ուժեղ քամու հետևանքով դաշտերում ցորենը լրիվ պառկել էր, ինչն էլ խոչընդոտում էր արդյունավետ հունձի ընթացքին: Ստեղծված իրավիճակը զգալիորեն թեթևանում է շնորհիվ «John Deere» գերմանական հզոր կոմբայնների աշխատանքի, որոնք ամենադժվար պայմաններում ապահովվում են բերքահավաքի անկորուստ ընթացքը:
Չնայած այս ամենին, միջին բերքատվության ցուցանիշներրը համեմատաբար գոհացուցիչ են՝ 33-35 ց/հա, իսկ որոշ վայրերում՝ 60 ց/հա:
Շրջայցի ժամանակ Նախարարը եղել է նաև «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ-ի պահեստներում: Զննելով հավաքված բերքի որակական հատկանիշները՝ Ա.Մխոյանը գնահատել է դրանք բավարար ու ընդգծել, որ լավ բերք ստանալու համար անհրաժեշտ է հետայսու գյուղացու ուշադրությունն ու ներուժը ուղղել ոչ թե ցանվող սերմի որակական ու քանակական առանձնահատկություններին, այլ զարգացնել նրա մոտ հողի մշակության կուլտուրան, որը կապահովվի բարձր բերքտվություն նույնիսկ 1հա-ի վրա160-180կգ սերմ ցանելու պարագայում՝ ներկայիս 250կգ-ի դիմաց: