ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
04/08/2014
Օգոստոսի 1-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ նախարար Անդրանիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին հանրապետական և արտերկրի մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսը նվիրված էր վերջին ամիսների բնական աղետների հարուցած վնասներին, կառավարության կողմից հողօգտագործողներին տրամադրվելիք աջակցությանը, ինչպես նաև 2014-15թթ. աշնանացանի նախապատրաստությանը վերաբերող հարցերին: