ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
03/11/2016
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում անցկացվող սեմինար–դասընթացներում այսօր առաջին թեման նվիրված էր բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ քիմիական միջոցներով պայքարին, որը ներկայացրեց գյուղատնտեսական գիտությունների թեկնածու՝ Գևորգ Մելիքյանը:
Երկրորդ դասընթացի թեման ոռոգումն էր, որը հողօգտագործողներին մատուցեցեց ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար, տեխնիկական գիտությունների թեկնածու Գևորգ Վերանյանը: Նա ներկայացրեց ոռոգման դերն ու նշանակությունը, գրագետ ոռոգման կարևորությունը և ոռոգման նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը: