ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԵՄԻՆԱՐ- ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
02/11/2016
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում շարունակվեցին նոյեմբերի 1-ին մեկնարկած գյուղատնտեսների վերապատրաստման դասընթացները. դասախոսությամբ հանդես եկավ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության «Բուսաբուծության և բույսերի պաշտպանության» բաժնի գլխավոր մասնագետ Սյուզաննա Սարգսյանը՝ ցանքաշրջանառություն թեմայով: Այնուհետև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոնոմիայի ամբիոնի վարիչ Սարիբեկ Գալստյանը ներկայացրեց հողի մշակման ընդհանուր դրույթները:
Դասընթացների երկրորդ մասին մասնակցեց հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ծանոթանալով դասընթացների կազմակերպական մասին, ինչից հետո նա անցկացրեց բաց դաս: Վարչապետը նաև ներկայացրեց առաջիկայում ընդունվեիլք՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի տեսլականը: