ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԵԻՆ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ 2016»-ԻՆ
24/10/2016
Հոկտեմբերի 21-23-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը՝ նվիրված գյուղատնտեսի օրվան:
Ցուցահանդեսին մասնակցեց նաև մեր պատվիրակությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 21-ին և 22-ին Արցախը միջոցառմանը ներկայացավ առանձին տաղավարով, որում ի ցույց էր հանված հանրապետությունում արտադրված գյուղմթերքների հարուստ տեսականին:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը: