ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
12/10/2012

Սիրելի հայրենակիցներ
Հայրենի հողի վրա բարիք արարելը դարեր ի վեր մեր ժողովրդի ամենաառաջին և սուրբ առաքելությունն է եղել` նրա գոյատևման հիմքը: Այսօր նորանկախ Արցախում մեծ շուքով պետականորեն նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը, և դա մեր համակարգի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման ու պետական հոգածության իրական դրսևորումներից է:
Հետևողականորեն ընթանալով տնտեսական բարեփոխումների ճանապարհով, Հանրապետության Նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Արցախի գյուղատնտեսությունը փոքր, բայց իրական քայլերով շարժվում է դեպի զարգացման մի այնպիսի հանգրվան, ուր մեր հողից ստացված բերք ու բարիքով հնարավոր կլինի ամբողջովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը:
Հարգելի գործընկերներ, գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում եմ առողջություն, ստեղծագործ, արդյունավետ աշխատանք, հաջողություններ, արցախյան առատ բերք ու բարիքի վրա հիմնված հարատև երջանկություն: