ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ
09/01/2014
2013 թվականի դեկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի ունեցավ հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած մի խումբ մարդկանց պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրումներից անմասն չմնացին նաև գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները:
Մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար և Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ “Երախտագիտություն” մեդալով պարգևատրվել են Կարեն Մեսրոպի Ադամյանը (ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության “Սելեկցիոն կենտրոն” ՓԲԸ գործադիր տնօրեն), Յուրի Ռուբենի Ազարյանը (ծխախոտագործ, մենատնտես, գյուղ Բերդաշեն), Տիգրան Վլադիմիրի Առստամյանը (ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության պետ), Արկադիա Աթայի Ասրյանը (մենատնտես, մեղվաբույծ, անասնապահ, գյուղ Հին շեն), Հրաչ Եաքուպի Արագելին (ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի մասնավոր մեքենատրակտորային կայանի կոմբայնավար), Գևորգ Ռազմիկի Բալայանը (ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշու համայնքի ղեկավար),