|
Ի գիտություն Ստեփանակերտ քաղաքում ջերմատնային տնտեսությամբ զբաղվողների Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը մեկնարկում է «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակում Ստեփանակերտում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:
Միջոցառման շահառու հանդիսանալու համար պարտադիր պայման է մեկ ջերմատան մակերեսի՝ ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը:
Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 1-ը՝ երկուշաբթիից-ուրբաթ, աշխատանքային ժամերին:
Հասցե՝ Թումանյան 115, հեռախոս՝ 047943501:
|