Ի գիտություն հանրապետության հողօգտագործողների
21/02/2019
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ սույն թվականի փետրվարի 25-ից կմեկնարկի «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում, որպես պետական աջակցություն գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը՝ եգիպտացորենի հնդկացորենի, արևածաղկի, սորգոյի, սոյայի, առվույտի, կորնգանի, կտավատի, հլածուկի, ոլոռի, սիսեռի և ոսպի:
Նշված մշակաբույսերի սերմերը կտրամադրվեն անհատույց, Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Տրամադրման համար հիմք կհանդիսանան շրջվարչակազմերի գյուղբաժինների ներկայացրած անվանական ցուցակները: Հողօգտագործողը պարտավոր է հիմնադրամ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և հողատարածքը ցանքսին պատրաստ լինելու մասին տեղեկանքով:
Հայտնում ենք նաև, որ սերմ (բացառությամբ յուղատու մշակաբույսերի` արևածաղիկ, սոյա, հլածուկ) ստացող հողօգտագործողները, պետական աջակցության ծրագրի շրջանակներում սուբսիդավորված գնով (300 դրամ/լիտր), կարող են ձեռք բերել նաև դիզելային վառելանյութ՝ յուրաքանչյուր մեկ հեկտարի հաշվով 30 լիտր նորմայով: