Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՝ ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է.
04/07/2017
Ամառային աննախադեպ շոգ եղանակի պատճառով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Ընթացիկ տարվա հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ հնարավոր հրդեհներից և բերքի կորուստներից խուսափելու նպատակով, Արցախի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում հանրապետության բնակչությանը պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ բերքահավաքից հետո խոզանի այրումից, մաքրել դաշտերի եզրերը մոլախոտային բուսականությունից՝ ստեղծելով պաշտպանիչ շերտեր:
Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլորին ցուցաբերել ծայրահեղ զգուշավորություն և հիշեցնում է, որ հրդեհների բռնկման պատճառ հանդիսացած անձիք կենթարկվեն պատասխանատվության՝ ըստ օրենքով սահմանված կարգի: