Ի գիտություն գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերողների
18/04/2018
— Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման պահին մանրակրկիտ ստուգեք փաստաթղթերը: Ինքնագնաց մեքենա ձեռք մի բերեք առանց նրա տեխնիկական անձնագրի:
— Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթում (առուվաճառքի պայմանագրում) տեխնիկական անձնագրի սերիայի և համարի նշումը պարտադիր է:
– Գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման պահին խստապահանջորեն ստուգեք առուվաճառքի պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը, որպեսզի այդ փաստաթղթերում նշված գնորդի տվյալները համապատասխանեն գյուղատնտեսական տեխնիկայի անձնագրի նույն տվյալներին: