Ի գիտություն Արցախի Հանրապետություն աշնանացան մշակաբուսերի սերմացու ներկրել ցանկացողների
24/08/2020
ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում էլիտա և (կամ) առաջին վերարտադրության աշնանացան մշակաբույսերի սերմացու՝ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով ներկրելու ցանկություն ունեցող մատակարար-շահառուներին մինչև սեպտեմբերի 10-ը դիմել նախարարություն՝ ներկայացնելով անհրաժեշտ սերմացուների տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ:
Մանրամասների համար զանգահարել 047 94 35 01: