Ի գիտություն Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների
22/06/2022
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստեղծված հանձնաժողովների գործունեության ընթացքում առաջացած դժգոհությունները, անհամաձայնությունները, բողոքները ներկայացնելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-12:30-ը կկազմակերպվի ընդունելություն՝ անմիջապես Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից:
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժին:
Հասցե՝ ք.Ստեփանակերտ, Թումանյան 115, երրորդ հարկ:
Հեռ.(047)94-09-49):