Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԵՐԿՐԱԳՈՐԾՆԵՐԻ
27/10/2016
Սույն թվականի նոյեմբերի 1-ից ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում կանցկացվեն վերապատրաստման մեկամսյա դասընթացներ:
Պարապմունքները կանցկացվեն յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին: Տեղեկացնում ենք նաև, որ դասընթացները կանցկացվեն երեք հոսքով՝ բոլոր ցանկացողներին ներառելու նպատակով: