Ի գիտություն Ադրբեջանի վերասկողության տակ գտնվող շրջանների բնակիչների
18/06/2021

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եվ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի շրջանակում թշնամու կողմից բռնազավթված շրջաններում առկա այգիների մասին տեղեկանք ստանալու համար անհրաժետ է նախարարություն ներկայանալ հետևյալ փաստաթղթերով.
1.Գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ:
2. Գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթում նշված անձի անձնագիր՝ միայնակ սեփականատեր հանդիսանալու դեպքում, իսկ համատեղ սեփականության դեպքում՝ բոլոր սեփականատերերի անձնագրերի տվյալները:
3. Գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթում գյուղատնտեսական նշանակության հողի կատեգորիան որպես այգի նշված չլինելու դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք՝ տվյալ հողատարածքը որպես այգի շահագործված լինելու վերաբերյալ:
Հարկ է նշել, որ ներկա պահի դրությամբ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կողմից այգու առկայության վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է միայն հողի սեփականության և վարձակալության իրավունքի վկայականի առկայության դեպքում: