ԻՐԻՆԱ ՍԱՌԱՋՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
08/08/2019
Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 2-ի N 629-Ա որոշմամբ Իրինա Սառաջյանը նշանակվել է Ա Հ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Օգոստոսի 7-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն իր ղեկավարած գերատեսչության կոլեկտիվին է ներկայացրել նախարարության աշխատակազմի նորանշանակ ղեկավարին՝ նշելով, որ Իրինա Սառաջյանը քաջ ծանոթ է գյուղոլորտին ու նրա խնդիրներին, տիրապետում է բավարար փորձի և մարդկային ու մասնագիտական անհրաժեշտ որակների:
Իր հերթին Ի. Սառաջյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար ու նշել, որ ամեն ինչ կանի՝ գերատեսչության աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: