Իրականացվում են ներկայացված հայտերի՝ ծրագրի պայմաններին համապատասխանության ստուգման աշխատանքները
11/05/2020
2020 թվականին «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում բանջարաբուծության ճյուղի արդյունավետության բարձրացման, հայրենական արտադրության բանջարեղենով երկրի ինքնաբավության աստիճանը բարձրացնելու նպատակով ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին որոշվել էր տրամադրել անհատույց պետական աջակցություն:
ԱՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանի գլխավորությամբ, սույն թվականի ապրիլ և մայիս ամիսներին այցելել է հանրապետության շրջաններ: Իրականացվել են վարչակազմերի կողմից նախօրոք ներկայացված հայտերի՝ ծրագրի պայմաններին համապատասխանության ստուգման աշխատանքներ: