ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ
09/06/2016
Օրերս 2016 թվականի գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագրի շրջանակներում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի մասնագետները եղան Քաշաթաղի շրջանի հարավային թևում, որտեղ իրականացրին ծրագրում ընդգրկված հողօգտագործողների կողմից բանջարեղենի տակ մշակված տարածքների մակերեսների ճշգրտում, ինչպես նաև ցուցաբերեցին մասնագիտական խորհրդատվություն ու տվեցին անհրաժեշտ ցուցումներ: