|
Իրականացվել են դիտարկումներ ու ուսումնամեթոդական շրջայցեր
26/07/2021 ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից հուլիսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում դիտարկումներ են իրականացվել թվով 15 տնտեսավարող սուբյեկտներում: Դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ սննդի շղթայում ներգրավված անձանց՝ ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ չեն արձանագրվել թվով 2 տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտներին տրվել են հանձնարարականներ և սահմանել ժամկետներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ:
Նույն ժամանակահատվածում Ստեփանակերտում իրականացվել է թվով 4 ուսումնամեթոդական շրջայց՝ 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ, հաշվառվել շրջիկ առևտրով զբաղվող 8 տնտեսավարող սուբյեկտներ:
Շրջայցեր են կատարել նաև հանրապետության տարածքում գործող ամառային ճամբարներում: Ուսումնամեթոդական շրջայցերի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտում չի արձանագրվել:
|