ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
14/10/2013
ԼՂՀ Կառավարության` 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 892-ի որոշմամբ` հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակին սահմանվել էր որպես գյուղատնտեսության աշխատողի օր: Եվ արդեն բարի ավանդույթ է դարձել տոնը նաև որպես Բերքի տոն նշելը, ինչն արտահայտվում է տոնավաճառի տեսքով:
Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հերթական անգամ կազմակերպվեց Բերքի տոն միջոցառումը:
Վաղ առավոտից արցախցիների ազատ ապրելու իղձերի արտահայտության խորհրդանիշ հրապարակում թևածում էր տոնական բարձր տրամադրությունը: Զուռնա-դհոլի ավանդական ու հոգեպարար երաժշտության ներքո Արցախի բոլոր շրջանների տարբեր բնակավայրերից եկած` հարյուրավոր գյուղմթերքներ արտադրողներ նախապատրաստվում էին տոնավաճառի մեկնարկին: Մինչ այդ արդեն, այդ նպատակով ԼՂՀ գյուղնախարարությունը, ով հենց միջոցառման կազմակերպիչն է հանդիսանում, Վերածննդի հրապարակի ողջ երկայնքով տեղադրել էր ավելի քան 170 տաղավար, որոնցից յուրաքանչյուրում առկա էին երկուական սեղաններ: