Ժիրայր Միրզոյանն ընդունել է Նիկոլյա Աբու Ֆեյսալին
09/07/2018
Կիրակի՝ հուլիսի 8-ին, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է Արցախ ժամանած լիբանանցի հայտնի գործարար, մի շարք ընկերությունների հիմնադիր և սեփականատեր Նիկոլյա Աբու Ֆեյսալին, ով մեր երկիր է ժամանել մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեպապջյանի ուղեկցությամբ: ԱՀ գյուղնախարարի հետ առանձնազրույցում պարոն Աբու Ֆեյսալը ցանկություն հայտնեց Արցախում հիմնադրել պտղատու այգիներ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կառավարությունն օրենքով սահմանված կարգով կաջակցի գործարարին համապատասխան հողամասերի վարձակալության և որոշ ենթակառուցվածքներով ապահովելու հարցում:
Նախատեսվում է նաև հիմնել վերամշակող ձեռնարկություններ: