Ժիրայր Միրզոյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին
12/07/2018
Նախօրեին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:
Ժ. Միրզոյանն ու Ս. Պապիկյանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ու խորացնել հայկական երկու պետությունների գերատեսչությունների միջև համագործակցությունը, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի իրավակարգավորումների կատարելագործմանը, ինչպես նաև գյուղատնտեսական տարածքների համաչափ զարգացման ու վարչատարածքային բարեփոխումների բնագավառում փորձի փոխանակմանը: