Ժիրայր Միրզոյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը
22/10/2018
Հոկտեմբերի 20-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետությունում ստորգետնյա ջրային հետազոտությունների կատարման, ոռոգման համակարգերի ընդլայնման և այլ հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարատև համագործակցության, մասնավորապես, ոռոգման նպատակով կառուցվող խորքային հորերի պարտադիր երկրաբանական հետազոտություններ կատարելու ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: