Ժիրայր Միրզոյանն աշխատանքային այցով եղավ Ասկերանի շրջանում
26/11/2018
Նոյեմբերի 24-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն այցելեց Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնք, որտեղ ծանոթացավ բուսաբուծության ոլորտում ներգրավված մի շարք տնտեսավարողների գործունեությանը: Նախարարին ուղեկցում էին նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը և ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը:
Արցախի գյուղոլորտի ղեկավարները, մասնավորապես, եղան մի շարք ջերմոցային տնտեսություններում: Տնտեսավարողները ներկայացրին իրենց գործունեությունն ու տեղեկացրին առաջիկա անելիքների մասին: Ոմանք նախարարին խնդրեցին ցուցաբերել աջակցություն՝ իրենց տնտեսությունն ավելի ընդլայնելու համար, ինչպես նաև տեղեկացրին առկա այլ խնդիրների մասին: Ժ. Միրզոյանը նախանշեց դրանց լուծման ուղիները: Այս խնդիրները կկարգավորվեն օրենքով սահմանված կարգով:
Այնուհետև Արցախի գյուղոլորտի պատասխանատուներն այցելեցին Հիլիսի ջրամբար, որտեղ անցկացրին դիտարկում և իրավիճակի գնահատում: