ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՏՈՀՄԱՅԻՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ
18/11/2017
Նոյեմբերի 16-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն այցելել է Տոհմային կայան՝ ՓԲԸ գործունեությանը ծանոթանալու նպատակով:
Նախարարը նախ ծանոթացել է ընկերության կառուցվածքին, ստորաբաժանումներին ու սանիտարահիգիենիկ պայմաններին: Այնուհետև կայանի տնօրեն Գեորգի Լալայանը ներկայացրել է կայանի տեխնիկական հագեցվածությունը, մասնավորապես, կթի սրահում առկա նորագույն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս միանգամից 14 կով կթել:
Անձամբ հետևելով աշխատանքների իրականացման գործընթացին՝ նախարարն առանձնապես կարևորել է կենդանիների պահվածքի, խնամքի ու կերակրման կանոնների պահպանումը: Քննարկվել են նաև կայանի առկա խնդիրներն ու մոտ ապագայում իրականացվելիք ծրագրերը:
Այցի ավարտին Ժիրայր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կայանի աշխատակիցներին՝ պատասխանատու և արդյունավետ աշխատանք կատարելու համար ու խոստացել առաջին հնարավորության դեպքում ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծել: