ԹԱԼԻՇՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ
15/08/2015
Օգոստոսի 15-ին նախարար Ա.Մխոյանը այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ համայնք՝ «Թալիշ» բարեգործական հիմնադրամի տնօրինության տակ գտնվող հողատարածքներ, որտեղ շուտով կմեկնարկի գարնանացան մշակաբույսերի (արևածաղիկ, եգիպտացորեն, սոյա) բերքահավաքը:
Տեղում ուսումնասիրելով ցանքսերի ընդհանուր վիճակը, նախարարը գնահատեց դրանք բավարար և համապատասխան հրահանգներ տվեց բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:
Այս սեզոնին շատ կարևոր դեր էր կատարում նշված ցանքսերում ոռոգման աշխատանքների գրագետ իրականացումը, քանի որ դրանով էր պայմանավորված ջրային ռեսուրսների տնտեսումն ու առատ բերքի ապահովումը:
«Թալիշ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին և ընգրկում է ընդհանուր 590 հա հողատարածք: Այստեղ աճեցվում է արևածաղիկ, սոյա, եգիպտացորեն, կտավատ:
Նախարարի այցի ժամանակ քննարկվեցին նաև նռան, արքայանարնջի, թզի և բազմաթիվ այլ ծառատեսակների այգիների հիմնման հեռանկարները և նախանշվեցին կոնկրետ տարածքները: