ԸՆԹԱՑՔՈՒՄ Է ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
30/03/2017
Շարունակվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2017 թվականի ծրագրի» շրջանակներում անհրաժեշտ սերմերի ներկրման և տրամադրման գործընթացը:
Այսպես, Արցախի հանրապետություն է ներկրվել Պիոներ ընկերության եգիպտացորենի հիբրիդային սերմը՝ 41 տոննա քանակով:
Բացի այդ, արդեն ներկրվել և հողօգտագործողներին են տրամադրվում 150 տոննա հնդկացորենի, 22 տոննա կտավատի, 15 տոննա սիսեռի, 15 տոննա արևածաղկի, 24 տոննա սոյայի, 14 տոննա ոլոռի բարձրորակ սերմեր: Տրամադրվում են նաև առվույտի և եգիպտացորենի «Կրասնոդարսկայա 385» սորտի, հլածուկի ու լոբու սերմեր:
Ծրագրում ընդգրկված մշակաբուսերի ընդհանուր ցանքատարածքները կկազմեն. եգիպտացորեն՝ 3000.0 հա, հնդկացորեն՝ 2308.0 հա, կտավատ՝ 488.0 հա, սիսեռ՝ 167.0 հա, արևածաղիկ՝ 3000.0 հա, սոյա՝ 436.0 հա, ոլոռ 70.0 հա, հլածուկ 500.0 հա:
Բոլոր սերմերը հողօգտագործողներին են տրամադրվում անհատույց, բացառությամբ սիսեռի և լոբու սերմերի, որոնք կտրամադրվեն արժեքի 50% սուբսիդավորմամբ: