|
Երևանում կայացել է «Արցախի բարիքները» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
30/05/2021 Նախարարությունն ապահովել է Արցախում մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մասնակցությունը միջոցառմանը և կազմակերպել ցուցանմուշների տեղափոխումը քաղաքամայր Երևան:
Մասամբ ներկայացված էին նաև արցախյան ձեռագործ ստեղծագործության նմուշներ:
Հատուկ ուշադրության էր արժանացել Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող բուկլետներով տաղավարը:
Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էին ԱՀ ԷԳ նախարար Ա. Թովմասյանը, ԷԳՆ աշխատակազմի ղեկավար Է. Ջավադյանը և այլոք:
|