|
Դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 27-29-ը
22/09/2021 Դրամաշնորհային ծրագրերը միտված են տնտեսության 3 կարևորագույն ուղղությունների՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի զարգացման խթանմանը և տրամադրվում են աննախադեպ շահավետ պայմաններով:
Այսպես, հայտերի ընդունման համար նախատեսված 1,5 ամսվա ընթացքում նախարարություն է ներկայացվել, ընդհանուր առմամբ, 36 հայտ, որոնցից
12-ը` «Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով»,
17 -ը` «Մշակող արդյունաբերության զարգացում» և
7 -ը` «Գյուղական տուրիզմի զարգացում» ուղղություններով:
Սեպտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին, ժամը 10:00-ին, վերը նշված հերթականությամբ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեության նախարարությունում տեղի կունենա ներկայացված բիզնես-ծրագրերի քննարկում-շնորհանդես և արդյունքների ամփոփում:
Յուրաքանչյուր ծրագրի ներկայացման (շնորհանդեսի) համար նախատեսվում է ընդամենը 7 րոպե ժամանակ:
Եւս 7-8 րոպե կհատկացվի ծրագրի վերաբերյալ հարցուպատասխանին:
Քննարկումներին կարող են ներկա գտնվել բոլոր հայտատուները:
Այլ հարցերի համար զանգահարել 047 94 19 34:
|