Դիտարկվել են Քաշաթաղի շրջանի հարավային թևի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքսերը
23/05/2018
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին այցելել է հանրապետության Քաշաթաղի շրջանի հարավային թև: Այցի ընթացքում ուսումնասիրվել են աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսերի վիճակը, դիտարկվել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսերի ու պտղատու այգիների՝ ագրոկանոններին համապատասխան մշակության ու ագրոմիջոցառումների ժամանակին ու գրագետ կիրառման արդյուավետությունը:
Ըստ Վիլեն Ավետիսյանի, շրջանի հարավային թևում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքսերի ընդհանուր վիճակը բավարար է, տարվում են աշխատանքներ հացահատիկայինների բերքահավաքի անկորուստ կազմակերպման ուղղությամբ: