Դիտարկում-ուսումնասիրություն սերմնաբուծական կենտրոնի դաշտերում
06/05/2019
Մայիսի 6-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը և ԱՀ ԳՆ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Ադամյանն այցելել են Ասկերանի շրջանի Այգեստան, Պատարա և Իվանյան համայնքների վարչական տարածքներում գտնվող դաշտեր, որտեղ ուսումնասիրել են Կենտրոնին պատկանող առաջնային սերմնաբուծական օղակների և ընդհանուր ցանքսերի վիճակը: Կենտրոնի գլխավոր սերմնաբույծ Նազիկ Մելքումյանը ներկայացրել է բուծվող «Կրասնոդարսկայա 99», «Բրիգադա» և «Երմակ» աշնանացան ցորենի սորտերի առանձնահատկություններն ու ցանքսերում ներկա փուլում տարվող աշխատանքների ընթացքը:
Հիշեցնենք, որ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ-ն զբաղվում է հացահատիկի էլիտար սերմերի արտադրությամբ, որոնք լիովին հարմարեցված են տեղական բնակլիմայական պայմաններին և գրագետ մշակության դեպքում ապահովում են բարձր բերքատվություն: