Դասընթացները նվիրված էին բազմամյա տնկարկների ապահովագրությանը
26/03/2019
Ընթացիկ ամսում ԱՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները ՀՀ Ագրարային համալսարում մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ծրագրի իրականացման նպատակով կազմակերպված՝ ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին:
Վերապատրաստման ծրագիրը ներառում էր վնաս գնահատողների կրթության և վերապատրաստման տեսական և գործնական դասընթացները, ինչպես նաև՝ մատուցում էր ծառայություններ ապահովագրական ընկերություններին՝ «կարկուտ» կամ «գարնանային ցրտահարում» ռիսկերի ազդեցության պարագայում բազմամյա տնկարկների վնասների գնահատման թեմաներով: Վնասի Գնահատման հավաստագիր ստացած մասնագետները հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ՝ պայմանագրային հիմունքներով: