• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • «Գյումրիի սելեկցիոն կայան»-ի կողմից կազմակերպվել է բարձր բերքատու սերմերի շնորհանդես
    25/10/2019

    Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է տեղեկատվական-խորհրդատվական բնույթի միջոցառումներ իրականացնել հանրապետության շրջաններում՝ կիրառելով տնտեսավարողների հետ տեղերում առարկայական հաղորդակցություն ունենալու սկզբունքը: Այսօր հերթական միջոցառումը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջանի վարչակազմում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության շրջանակներում կայացել է  «Գյումրիի սելեկցիոն կայան»-ի կողմից կազմակերպված հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի շնորհանդեսը, որին մասնակցում էին շրջանի համայնքների ղեկավարներ և հողօգտագործողներ:
     Բացման խոսքում ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը նշել է նման հանդիպումների կարևորության մասին և հույս հայտնել, որ համագործակցությունը կխորանա, կդառնա շարունակական և առաջիկայում երևան կգան այդ համագործակցության դրական արդյունքները:
    Կայանի գործերի համակարգող Դավիթ Մարտիրոսյանն ու փոխտնօրեն, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Վասպուրական Մելիքյանը, ի թիվս խորհրդատվական բնույթի այլ տեղեկատվության, ներկայացրել են իրենց կողմից արտադրված, բարձր բերքատվություն ապահովող սերմերի լայն տեսականին:
    Հանդիպման վերջում բանախոսները պատասխանել են առաջադրված շուրջ երեք տասնյակ հարցերին:
    Ինչպես նշել է Դավիթ Մարտիրոսյանը, համագործակցությունը կլինի շարունակական: Բարձրորակ սերմերից զատ, արցախցի հողօգտագործողներին կտրամադրվի նաև անհրաժեշտ խորհրդատվություն:

     

     

     



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!