• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Գյուղտեխնիկայի խնդիրը ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում է
    21/06/2019

     Հանրապետությունում գյուղտեխնիկայի պարկի վերազինման գործընթացը կյանքի կոչելու համար համապատասխան քայլեր են արվում։ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության, ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի և ԱՀ ԳՆ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության համագործակցության շրջանակներում բանկն իր գործող և պոտենցիալ հաճախորդներին առաջարկում է գյուղտեխնիկայի լիզինգ՝ մինչև 6 տարի ժամկետով և 13% տարեկան դրույքաչափով: Տոկոսագումարը սուբսիդավորվելու է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից: Ի տարբերություն անհատական նախաձեռնությամբ ձեռք բերվող գյուղտեխնիկայի, պետության միջամտությամբ այն ձեռք բերելն ակնհայտ մատչելի պայմաններ կունենա։ Հանրապետություն նոր գյուղտեխնիկա ներկրելու նպատակով գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչնեը բանակցություններ են վարում բանկերի և մատակարարների, ինչպես նաև՝ ռուսական ընկերությունների հետ։ ԱՀ շրջվարչակազմերի կողմից  ԳՆ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանն են տրամադրվել բոլոր վճարունակ սուբյեկտների հայտերը, համակարգվել են բոլոր պահանջները: Լիզինգը տրամադրելիս  գյուղատնտեսական տեխնիկայի գնահատում չի իրականացվում: Որպես գնահատված արժեք, հիմք է ընդունվում վաճառողի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում (տեղեկանքում) նշված արժեքը: Լիզինգավճարների ժամանակացույցը սահմանված է եռամսյակային կտրվածքով, իսկ ապահովագրությունն իրականացնում է բանկը: Գյուղտեխնիկան ներկրվում է անմիջապես արտադրողից,  տրամադրվում է 1 տարի երաշխիքով, իրականացվում է ետերաշխիքային սպասարկում, պահեստամասերով ապահովում և տրակտորների տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում: Հանձնման-ընդունման ժամանակ մատակարարի կողմից տարվում է գյուղտեխնիկայի շահագործման և սպասարկման վերաբերյալ ծանուցում: Հանրապետություն 2019 թվականին արդեն մուտք են գործել 2 միավոր «Բելառուս 892» և 14  միավոր  «Բելառուս 82.1» անիվավոր տրակտորներ: Առաջիկայում նախատեսվում է Արցախ ներկրել գյուղատնտեսական տեխնիկայի նոր խմբաքանակ։

     

     

     

     



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!