ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՄԽՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԵՎ
10/08/2015
Օգոստոսի 9-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղավ Հանրապետության հարավային թևում: Նախարարը, մասնավորապես, եղավ Վարանդայի ջրամբարում (Վարադա 1 և Վարանդա 3)՝ ծանոթանալով շինության վիճակին և Վարանդա 3-ում իրականացվող շինարարական աշխատանքներին: Իրեն ուղեկցող պատասխանատու անձանց Արամ Մխոյանը ցուցում տվեց մաքրել Վարանդայի աջափնյա ջրանցքն ու կարգավորել հունը՝ ջրի կորուստը նվազագույնի հասցնելու համար: 
-Ջրամբարի աջափնյա ջրանցքի տակ, ջրի ռացիոնալ օգտագործման դեպքում, կարելի է ոռոգել մինչև 600 հա հողատարածություն, իսկ ձախափյա ջրանցքի վերագործարկման դեպքում այդ թիվը կկազմի արդեն շուրջ 1000 հա,- նշեց Արամ Մխոյանը:
Գյուղնախարարը եղավ նաև Սարգսաշենի ձեթի գործարանում՝ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին և յուղատու մշակաբույսերի ցանքերի ավելացման հեռանկարներին: