Տոնական միջոցառումներ` նվիրված գյուղատնտեսության աշխատողի օրվան
16/10/2012

Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 14-ին վաղ առավոտից թևածել է տոնական մթնոլորտը: ԼՂՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ, հանրապետությունում հոկտեմբերի 2-րդ կիրակին հռչակված է որպես գյուղատնտեսության աշխատողի օր:
Այս տարի հանրապետությունում առաջին անգամ էր այդպիսի մեծ շուքով նշվում է այդ օրը: Այն որքան մասնագիտական, նույնքան էլ համաժողովրդական օր է, ժողովրդի արդար քրտինքով արարված բերքի ու բարիքի օր, հողի աշխատավորի օր: