Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն արգելվում է առանց համապատասխան կարգի վարման իրավունքի վկայականի
26/04/2019
Ապրիլի 26-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը հանձնաժողովի կազմով անց է կացրել հերթական տեսական և գործնական քննությունը՝ տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայական տրամադրելու համար: Որակավորման քննությանը մասնակցեց 14 դիմորդ:
Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է տեխնիկայի շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից ստուգելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարները պետք է ունենան գյուղատնտեսական տեխնիկան վարելու իրավունքի համապատասխան կարգ։
Վկայական ստանալ ցանկացողները կարող են դիմել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան՝ դասընթացներին մասնակցելու համար, իսկ տրակտորիստ-մեքենավարի ավարտական վկայական ունեցողները՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարություն: