|
Գեորգի Հայրիյանի շնորհավորական խոսքը բույսերի առողջության պաշտպանի օրվա առթիվ
12/05/2023 ![]() Մայիսի 12-ը Արցախի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է որպես բույսերի առողջության պաշտպանի օր:
Բույսերի առողջության պաշտպանումը կարևորագույն նշանակություն ունի կայուն գյուղատնտեսության և պարենային համակարգերի զարգացման համար, քանի որ անմիջականորեն նպաստում է սովի վերացմանը, պահպանում է շրջակա միջավայրը, խթանում տնտեսական զարգացումը:
Մեծ ցավով պետք է արձանագրենք, որ ադրբեջանական շրջափակմամբ պայմանավորված, ընթացիկ տարում չի հաջողվել հավուր պատշաճի իրականացնել բույսերի պաշտպանության ոլորտում նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները և որոշակի չափով ապահովագրել ստացվելիք բերքը, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենալու բերքատվության ընդհանուր ցուցանիշների վրա:
Սա միաժամանակ նշանակում է, որ այսօր, ավելի քան, երբևէ, կարևոր է բույսերի վնասատուների և հիվանդությունների կանխարգելման, դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման համակարգերի ներդրումը:
Շնորհավորում եմ բուսաբուծության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր անձանց մասնագիտական տոնի առթիվ և հերթական անգամ կարևորում ձեր բարձր դերն ու առաքելությունը: Մաղթում եմ, որ ստեղծվեն բոլոր հնարավորություները՝ ձեր գործունեությունն ամփոփելու Արցախում առատ բերք ու բարիքի ստացմամբ:
|