• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄՇԱԿԱԲՈՒՅԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ
    05/03/2016

     DSCN3431[1] Այսօր Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հրավիրել էր սեմինար-խորհրդակցություն, որին հրավիրված էին հանրապետության տարբեր շրջաններ ներկայացնող ավելի քան երեք տասնյակ հողօգտագործողներ: Քննարկման թեման գարնանացան որոշ մշակաբույսերի (արևածաղիկ, սորգո, հնդկաձավար և այլն) մշակության առանձնահատկություններն էին, ինչպես նաև համագործակցության խորացման մեխանիզմների մշակումն ու հստակեցումը:

     Հողօգտագործողների հետ իր հարուստ փորձով կիսվեց տարածաշրջանի ամենափորձառու և խոշոր հողօգտագործողներից մեկը՝ Նորայր Ստեփանյանը, ով ներկայացրեց քննարկվող խնդիրների վերաբերյալ իր նկատառումները և տվեց անհրաժեշտ խորհուրդներ:

       Փոխնախարար Կարեն Աղաջանյանն անդրադարձավ մշակության տեխնոլոգիաներին ու ագրոժամկետներին:

     DSCN3436[1]Նախարար Արամ Մխոյանը նշեց, որ բարձր բերք ակնկալելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել բոլոր ագրոկանոններն ու ագրոժամկետները: Հիշյալ կուլտուրաների մշակության համար հողօգտագործողներին կտրամադրվեն բարձրորակ սերմեր և ազոտական ու ֆոսֆորական պարարտանյութեր: Աջակցություն կցուցաբերվի նաև բանջարեղենի մշակությամբ զբաղվողներին (սոխ, լոլիկ, բիբար և սմբուկ): Ծխախոտի մշակությամբ զբաղվողները ևս աջակցություն կստանան:

    Արամ Մխոյանը նաև հատուկ կարևորեց ցանքաշրջանառության իրականացման անհրաժեշտությունը, հողի մեջ հիմնական սննդատարրերի (ազոտական, ֆոսֆորական և կալիումական) չափաբաժինների պահպանման անհրաժեշտությունը, օրգանական պարարտանյութերով (գոմաղբ) միկրո և մակրոէլեմենտների վերականգնումը:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!