Բուսաբուծության ոլորտի փորձառու մասնագետ Ստեփան Մելքոնյանի այցն Արցախ
15/06/2018
Հունիսի 6-14-ը Արցախի Հանրապետություն ժամանած բուսաբուծության, բույսերի պաշտպանության ու զարգացման ոլորտի մասնագետ, փորձառու գյուղատնտես ու հողագործ, ավստրալաբնակ Ստեփան Մելքոնյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի ուղեկցությամբ եղել է հանրապետության Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջաններում, որտեղ ուսումնասիրություններ է իրականացրել Արցախում աճեցվող մշակաբույսերի վերաբերյալ՝ սեփական փորձն ու գիտելիքները տեղի հողօգտագործողների հետ կիսելու, բույսերի տարբեր հիվանդությունների դեմ պայքարի միջոցների վերաբերյալ նոր առաջարկներ ներկայացնելու նպատակով:
Ըստ Ս. Մելքոնյանի, բույսերի հիվանդությունների դեմ պայքարում օրգանական միջոցներին նախապատատվություն տալը նախընտրելի է քիմիական միջոցներին, քանի որ վերջիններիս ոչ գրագետ օգտագործումը հղի է մարդու առողջության համար բացասական ու անդառնալի հետևանքներով:
Ուսումնասիրությունների ու հետոզոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո, Ս. Մելքոնյանը գյուղնախարար Ժիրայր Միրզոյանին և նախարարության այլ պատասխանատուներին կներկայացնի իր առաջարկները: