ԲԵՐՔԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
05/10/2015
Հոկտեմբերի 5-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Ա.Մխոյանի մոտ անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված «Բերքի տոն» ավանդական միջոցառման կազմակերպչական հարցերին: Խորհդակցությանը մասնակցել են ԼՂՀ ճանապարհաային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման, պահակապարետային ծառայության, Ստեփանակերտի քաղաքապետարանի և ԼՂՀ շրջվարչակազմերի ներկայացուցիչներ, ինչպես նաև գյուղոլորտի պատասխանատուներ: Նախարարը ներկաներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ գալիք միջոցառումը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու ու ապագա անիլիքները որոշակիորեն ուրվագծելու նպատակով: Հիմնական ուշադրությունն ուղղված էր շրջաններից ժամանած մասնակիցներին անհրաժեշտ քանակությամբ տաղավարներով ապահովվելու և տոն օրվա ընթացքում կարգուկանոնը պահպանելու ու առանց միջադեպերի միջոցառումն անցկացնելու վրա: