|
Արցախ են ներկրվել 68 գլուխ տոհմային հղի երինջներ
04/05/2022 ![]() Տոհմային կենդանիներն Արցախ են ներմուծվել ԱՀ գյուղատնտսության նախարարության՝ «Արցախի Հանրապետություն ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի» շրջանակում՝ «Սմարթ Ագրո» ՓԲԸ աջակցությամբ: Ծրագրով նախատեսվում է պետության կողմից կենդանիների արժեքի 50 տոկոսի փոխհատուցում:
Ի դեպ, «Տոհմային կայան» ՓԲԸ-ն առաջին անգամ է համալրվում տոհմային կովերի հոլշտեյն ցեղատեսակով:
Ըստ ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչների, տոհմային կենդանիներն Արցախ են ներկրվել տեղական նախրի բարելավման, կաթնատվության և մթերատվության բարձրացման նպատակով:
|