|
Արցախ են ներկրվել ավելի քան 6000 թև հավի ճտեր և բաժանվել Մարտունու շրջանի բնակիչներին. ծրագիրը կկրի շարունակական բնույթ
30/04/2021 Թռչունների մասով կորուստները կազմել են ավելի քան 70 տոկոս:
Հարկ է նշել, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: Մասնավորապես, մայիսի սկզբին նույն թռչնաֆաբրիկայի կողմից Արցախի բոլոր շրջանների բնակիչներին կտրամադրվեն ավելի քան 33500 թև հավի ճտեր՝ համաձայն բնակիչների կողմից նախապես ներկայացրած հայտերի:
Օրվա երկրորդ կեսին ԱՀ ԷԳՆ շենքում նախարար Արմեն Թովմասյանի և Արաքս թռչնաֆաբրիկայի տնօրեն Մուշեղ Հակոբյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցության վերաբերյալ, որն ամրագրվել է հուշագրի ստորագրմամբ:
Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ԱՀ ԷԳ նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը:
|