• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Արցախցի գործընկերոջ հրավերով Ստեփանակերտ է ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը
    06/07/2018

     Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ արցախցի գործընկերոջ հրավերով Ստեփանակերտ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հանդիպումը Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկվեց գյուղոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
    Հայկական երկու պետությունների գյուղոլորտների ղեկավարները ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակի, զարգացման միտումների և հեռանկարների վերաբերյալ իրենց տեսակետները: Ժիրայր Միրզոյանը նշեց, որ Արցախում ընդունվել է գյուղատնտեսության զարգացման նոր ռազմավարությունը, և նախանշվել են ոլորտի զարգացման ծրագրերն ու ուղղությունները: Արդեն մեկնարկել են նրանից բխող միջոցառումները:
    Ցանքաշրջանառությունը դաշտավարության մեջ կդառնա պարտադիր պայման, ինչը նպատակ ունի նաև բարելավել հողերի բերրիությունը: Նախարարությունը ամեն կերպ կօժանդակի և կխրախուսի  օրգանական պարարտանյութերի կիրառումը: Բույսերի պաշտպանության ոլորտում հետամուտ են իրականացվող համալիր միջոցառումների կատարելագործմանը. անհրաժեշտ է հակակարկտային հուսալի համակարգի ստեղծում: Խոսելով Արցախում այգեգործության զարգացման մասին՝ Ժ. Միրզոյանը նշեց, որ այս ոլորտում պետությունը գործուն օժանդակություն է ցուցաբերում ոռոգման կաթիլային համակարգ ներդնել ցանկացողներին:
    Ընթացքի մեջ է «Անասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագիրը,  շուտով կսկսվի գյուղատնտեսական կենդանիների հաշվառման ու համարակալման գործընթացը: Խնդիրներ կան անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում՝ և՛ հիվանդությունների դեմ պայքարի, և՛ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ: Հանրապետությունում անասնագլխաքանակի որակական հատկանիշների բարելավմանն է միտված «Տոհմային կայան»-ի գործունեությունը. կայանն անասնապահներին է տրամադրում տոհմային հորթեր: Այս նպատակի համար իրականացվում է նաև արհեստական սերմնավորում:
    Շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը հրավերքի համար՝ Ա. Խաչատրյանն անդրադարձավ հայաստանյան գյուղոլորտին՝ նշելով, որ երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունն այլընտրանք չունի: Առկա խնդիրները, ընդգծեց ՀՀ գյուղնախարարը, հիմնականում նույնն են, և իրենց համար ևս արցախցի գործընկերների փորձն ուսանելի կլիներ: Ա. Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց համակողմանի աջակցություն ցուցաբերել Արցախում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին: Երկու նախարարները համակարծիք էին, որ օրգանական գյուղատնտեսությունը մեր գյուղոլորտների համար ցանկալի հեռանկար է:
    Օրվա երկրորդ կեսին Արթուր Խաչատրյանը, Ռոբերտ Մակարյանն ու Ժիրայր Միրզոյանը պաշտոնատար այլ անձանց հետ այցելեցին «Արցախկաթ» ՓԲԸ,  «Տոհմային կայան» ՓԲԸ և  «Ռեյփսիդ» ՍՊԸ (ձեթի գործարան):



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!